Որ մթերքները կարող են փոխել աչքերի գույնը
19.04.2015, 21:23

Mediamonitor.am-ը գրում է.

Բնական մեղրի մշտական օգտագործումը աչքերին ավելի բաց երանգ է հաղորդում:

Աչքերի գույնը միշտ չէ, որ համապատասխանում է գենետիկայի օրինաչափություններին, և կյանքի ընթացքում այն կարող է զգալի չափով փոխվել, հաղորդում է GlobalScience-ը: Ավելին, որոշակի մթերքների չափազանց շատ օգտագործումը կարող է փոխել աչքերի գույնը շատ կարճ ժամանակահատվածում`60 օրում:

Մասնավորապես, բնական մեղրի մշտական օգտագործումը աչքերին հաղորդում է ավելի բաց երանգ: Աչքերի գույնին ավելի բաց երանգ է հաղորդում նաև ընկույզը: Իսկ որպեսզի դրանք դառնան ավելի վառ, պետք է չափազանց շատ սպանախ ուտել և մաթուզենով թեյ (Чай изтолокнянки)  ըմպել, ինչը ոչ միայն ավելի վառ երանգ է հաղորդում աչքի բիբին, այլ նաև հանգստացնում է աչքերը:
Ջերմ, ‹‹բարի›› երանգ աչքերին հաղորդում են երիցուկի թեյը և ձիթապտղի յուղը: Այս յուղի մեջ պարունակվող լինոլենային և օլեինային թթուները մեղմում են ակնածիածանի գույնը: Իսկ եթե շատ խմեք կոճապղպեղի (իմբիրի) թեյ, ապա այն արտահայտիչ փայլ կհաղորդի աչքերին: Նաև աչքի գույնը տարբեր աստիճաններով կարող է փոխել ձկան, սոխի, մսամթերքի մեծ քանակությամբ օգտագործումը, որոնք պատասխանատու են ակնածիածանի գույնի համար:

Просмотров: 477 Рейтинг: 5.01
 Источник:http://mediamonitor.am/%D5%B8%D6%80-%D5%B4%D5%A9%D5%A5%D6%80%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%AF%D