| 19.04.2015, 21:16 | |
1. Լիզի Քլարք (Lizzy Clark)
Լիզին արդարացիորեն ճանաչվել է մոլորակի ամենաչար երեխան։ Անհնար է թվարկել այն ամենը, ինչ հասցրել է անել Լիզին մանկության տարիներին։ Նրա ամենասարսափելի «չարաճճիությունները» գրանցել են 1995 թվականին. 2. Լու Հաո (Lu Hao)
Չինացի այս երեխան աշխարհի ամենագեր երեխան է։ Երբ Լուն նոր էր ծնվել, նրա քաշն ընդամենը 2.6 կիլոգրամ էր, բայց արդեն մի քանի ամիս անց նրա քաշը սկսեց կտրուկ ավելանալ։ 3 տարեկանում Լուն արդեն 60 կիլոգրամ էր կշռում։ Հետաքրքիրն այն է, որ երեխան չի դադարում ճչալ ու լալ, մինչև իրեն չկերակրեն։ Փոքրիկ գիրուկի ծնողները շոկի մեջ են և իրենց երեխային բժիշկների մոտ են տարել, որոնք, սակայն, չեն կարողացել բացատրել երեխայի անհագ ախորժակի պատճառները։ 3. Ջուլիանո Ստրոե (Giuliano Stroe) Ռումինացի Ջուլիանոն աշխարհի ամենաուժեղ երեխան է ճանաչվել 8 տարեկան հասակում։ 2009 թվականին նա հայտնվել է Գինեսի գրքում՝ գետնից հրում կատարելով՝ ոտքերն օդում։ Նրա հորը մեղադրում են որդուն չափից դուրս ծանրաբեռնելու մեջ, սակայն հայրն իր հերթին պնդում է, որ բացարձակապես չի ճնշում որդուն։ Հոր խոսքերով՝ Ջուլիանոն մարզվում է այնքան, որքան ինքն է դիմանում, ու ինչպես բոլոր երեխաները, սիրում է մուլտֆիլմեր, խաղեր և այլն։ 4. Ռումաիսա Ռահման (Rumaisa Rahman) Աշխարհում ամենափոքր երեխան ծնվել է 2004 թվականի սեպտեմբերի 19-ին ընդամենը 26 շաբաթ տևած հղիությունից հետո։ Աղջկա հասակն ընդամենը 24 սանտիմետր էր, ու նա կշռում էր 243 գրամ, ինչն ավելի քիչ է, քան մետաղյա տարայով Կոկա Կոլայի քաշը։ Նման վաղ ծննդաբերությունը պայմանավորված էր Ռումաիսայի մոր առողջության կտրուկ վատթարացմամբ. նրա մոտ արյան ճնշման տատանումներ էին սկսվել, ու նա ստիպված էր ծննդաբերել, որպեսզի հնարավոր լինի գոնե երեխային փրկել։ Աղջիկը միայնակ չէր ծնվել, այլ երկվորյակ քրոջ հետ, ով երկու անգամ ավելի խոշոր էր ու կշռում էր 570 գրամ։ 5. Կարան Սինգհ (Karan Singh)
Կարանն իր հասակակիցների շրջանում ամենաբարձրահասակ երեխան է աշխարհում։ Նրա հասակը 130 սանտիմետր է, իսկ քաշը՝ 42 կիլոգրամ։ Եվ սա այն պարագայում, երբ երեխան 2 տարեկան է։ Ի դեպ, Կարանի մայրիկն էլ Ասիայի ամենաբարձրահասակ կինն է, իսկ այս երջանիկ ընտանիքն ապրում է Հնդկաստանում։ 6. Ջերլի Լինգդո (Jerly Lyngdoh)
7. Օսկար Րիգլի (Оscar Wrigley)
| |
| Просмотров: 498 | |




