Որքանով եք դուք գրավիչ տղամարդկանց համար. թեստ
19.04.2015, 22:14

Ladynews.am-ը գրում է.

Ցանկանո՞ւմ եք ձեզ ավելի լավ ճանաչել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հոգեբանական թեստ:

Ուշադրություն: Նայեք ներքևի նկարին և, առանց երկար մտածելու, ընտրեք այն պատկերը, որը ձեզ առավել գրավիչ կթվա: Թեստի արդյունքները կարդացեք նկարի տակ:

 

1. Անհանգիստ բնավորությամբ բռնկվող կին

Այս կինը հոգով դեռ երեխա է` մշտապես ծիծաղող տղամարդու կատակների վրա: Ուժեղ սեռը նրան սիրահարվում է աչքերում եղած անմար փայլի համար: Շատ տղամարդիկ «հարձակվում » են նրանց վրա անմիջականության համար: Այլ խոսքերով` նա զուգընկերոջ կյանքը դարձնում է ավելի թեթև և չի բարդացնում: Ներկայումս հենց սա չի բավականացնում բազամթիվ ժամանակակից կանանց, ովքեր մեծապես բարդացնում են թե իրենց, թե շրջապատողների կյանը:

2. Հոգատար բնավորություն

Սա մի կին է, որի կողքին նրա ընտրյալը շրջապատված է անսահման հոգատարությամբ: Նրան մեծ հաճույք է պատճառում ինչ-որ համեղ բան պատրաստելը, մաքրման աշխատանքներ կատարելը, հարմարավետություն ստեղծելը: Նա միշտ պատրաստ է լսել իր տղամարդուն, աջակցություն առաջարկել: Շատ տղամարդիկ նպատակադրված փնտրում են հենց այսպիսի կանանց, քանի որ վստահ են, որ նրանք կդառնան կատարյալ կին և մայր:

3. Յուրահատուկ կին

Այս կինն ունի յուրահատուկ ինչ-որ բան, որը նրան առանձնացնում է ամբոխից: Բոլոր սիրային կարծրատիպերը, ասենք` առաջին համբույրի օրը նշելը, վստահաբար նրա համար չեն: Սա մի կին է, որը գայթակղում է իր արտասովոր գաղափարներով ու մտքերով. նրանից կարելի է ամեն ինչ սպասել: Տղամարդիկ սիրում են նրա ընկերակցությունը, քանի որ այս կնոջ հետ յուրաքանչյուր օրը լի է նորարարությամբ և արկածներով:

4. Կանչող կին

Տղամարդիկ սիրում են սուր գրգիռներ, որոնք նրանք ստանում են խաղ-նվաճման ընթացքում: Նրանց դուր է գալիս գործ ունենալ գայթակղիչ կանանց հետ, որոնցից արյունը եռ է գալիս և որոնց պետք է նվաճել: Թեև շատ տղամարդիկ երազում են կանչող կանանց մասին և այդպիսիներին համարում ամենագայթակղիչը, սակայն նրան մոտենալ ոչ բոլորն են համարձակվում:

5. Համեստ

Համեստ կանանց քիչ է հետաքրքրում իրենց ընտրյալի նյութական ապահովվածությունն ու բարեկեցությունը: Նա երբեք չի պահանջի ադամանդներ և թանկարժեք հագուստ: Այս կինն իր ընտրյալին սիրում է միայն նրա համար, որ նա կա, և ոչ այն բանի, թե ինչ կարող է նրանից ստանալ: Համեստ կանայք երբեք չեն դնում անիրատեսական պահանջներ, արտակարգ որևէ բան չեն ակնկալում, ինչի համար էլ նրանց գնահատում են տղամարդիկ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Просмотров: 409 Рейтинг: 3.67
 Источник:http://ladynews.am/arm/news/5856/orqanov-eq-duq-gravich-tghamardkanc-hamar-test