| 21.04.2015, 20:47 | |
«Վերջին» բլոգը ներկայացնում է ամերիկաբնակ Սեդա Դավոյանին, ով զբաղվում է բոդիբիլդինգով: Սեդան սիրողական մակարդակով այս մարզաձևով զբաղվում է 17 տարեկանից, իսկ պրոֆեսիոնալ բոդիբիլդինգով սկսել է զբաղվել վերջին 2 տարում: Մարզուհին պարապում է շաբաթական 5-6 անգամ: Մեզ հետ զրույցում մարզուհին ասաց, որ բազմաթիվ աղջիկներ խուսափում են բոդիբիլդինգից, որպեսզի տղամարդու մարմին չունենան, սակայն աղջիկները որքան էլ պարապեն, նրանց կառուցվածքը կմնա կանացի ու ավելի կգեղեցկանա: «Ուժային պարապմունքը նպաստում է մետաբոլիզմի կարգավորմանը, ամրանում են ոսկորները ու նպաստում է նիհարելուն»,- ասում է մարզուհին: Սեդա Դավոյանը մասնակցել է մի շարք մրցումների, արժանացել մրցանակների: Ապրիլի 25-ին Սեդան պատրաստվում է մասնակցել «Բիկինի Բոդիբիլդինգ» մրցույթին: Դե ինչ, մեզ մնում է միայն հաջողություն և նորանոր հաղթանակներ մաղթել մեր հայուհուն:
| |
| Просмотров: 353 | |









































